Երկուշաբթի - Կիրակի: 08:00 - 21:00

blog details

03

Հունվար 2026

Ինչու՞ է ճանապարհային անվտանգությունը կարևոր:

Ճանապարհային անվտանգությունը վերաբերում է յուրաքանչյուրիս։ Անկախ նրանից՝ վարորդ ես, հետիոտն, թե ուղևոր, ճիշտ վարքագիծը ճանապարհին կարող է փրկել կյանքեր։ Ճանապարհային կանոնների պահպանումը նվազեցնում է վթարների ռիսկը և ապահովում է հանգիստ երթևեկություն բոլորի համար։

Ամրագոտին փրկում է կյանքեր Ամրագոտին պետք է կապեն ոչ միայն վարորդը, այլ նաև բոլոր ուղևորները։ Այն նվազեցնում է ծանր վնասվածքների և մահվան հավանականությունը անգամ փոքր արագությամբ բախման ժամանակ։

Հեռախոսը ղեկի մոտ՝ վտանգ է Վարելիս հեռախոսով խոսելը կամ հաղորդագրություն գրելն ուշադրությունը շեղում է ճանապարհից։ Մի քանի վայրկյան անուշադրությունը կարող է ճակատագրական լինել։ Ղեկին նստելիս՝ հեռախոսը թող երկրորդ պլանում։

Հետիոտներն ու վարորդները՝ մեկ ճանապարհի վրա Վարորդը պարտավոր է զիջել հետիոտնին անցումներում, իսկ հետիոտները՝ անցնել ճանապարհը միայն թույլատրելի վայրերում։ Փոխադարձ հարգանքը ճանապարհային անվտանգության հիմքն է։

Սովորիր ճիշտ՝ վարիր վստահ Ճիշտ կրթությունն ու պրակտիկան կարևոր դեր ունեն անվտանգ վարելու մեջ։ MaxDrive ավտոդպրոցում մենք սովորեցնում ենք ոչ միայն քննություն հանձնել, այլ՝ վարել անվտանգ, վստահ և պատասխանատու կերպով:

MaxDrive logo
Դեպի վերև